24.05.2017
ԵԹԱ պետական քոլեջում տեղի ունեցավ մրցույթ-ցուցադրություն մոդելավորման 2-րդ և 3-րդ կուրսերի միջև։ Երեք փուլից բազկացած մրցույթում հաղթող ճանաչվեց մոդելավորման 2-րդ կուսրը:
ԵԹԱ պետական քոլեջում տեղի ունեցավ մրցույթ-ցուցադրություն մոդելավորման 2-րդ և 3-րդ կուրսերի միջև։ Երեք փուլից բազկացած մրցույթում հաղթող ճանաչվեց մոդելավորման 2-րդ կուսրը:
20.05.2017թ.
ԵԹԱՊՔ-ում արդեն ավանդույթ է դարձել արտալսարանային բազմաբովանդակ միջոցառումները, հատկապես նրանք, որոնք վերաբերում են ազգ-բանակ ծրագրի իրականացմանը: Այս առիթով ԵԹԱՊ քոլեջի ուսանողները տիկ. Միքայելյանի և տիկ. Թադևոսյանի գլխավորությամբ այցելեցին Սիսիանի զորամաս: Այցի նպատակն էր ավելի ու ավելի ամրապնդել ազգ-բանակ կապը: Զորամասում ուսանողները պատրաստել էին փոքրիկ համերգային ծրագիր զինվորների համար: Այդ ամենի արդյունքը տպավորեց ներկաներին:
Ցանկանում եմ քոլեջի ուսանողների անունից շնորհակալություն հայտնել դասախոսական անձնակազմին և տնօրեն պրն. Պողոսյանին նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու և ուսանողների կյանքը հետաքրքիր ու անմոռանալի դարձնելու համար: Մենք գնահատում ենք ձեր կատարած նվիրական և անձնվեր աշխատանքը:
Հարգանքներով ուս. խորհրդի նախագահ ` Բադալյան Քրիստինա
19.05.2017թ.
Այսօր ԵԹԱՊ քոլեջի ուսանողները հյուրընկալվել էին Ա. Օզանյանի անվան զինվորական զորամաս: Այցի արդյունքում երկու կողմերի գիտակների թիմերը խաղացին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը: Խաղի արդյունքում հաղթանակ տարան զինվորները: Այդ ամենից հետո ուսանողները վայելեցին զինվորների գեղեցիկ կատարումները: Նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական ` ամրապնդելով ազգ-բանակ կապը:
Շնորհակալ ենք խաղի և ջերմ ընդունելության համար:
Հարգանքներով` ուս. խորհուրդ
Այսօր Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում տեղի ունեցավ հերթական գեղեցիկ միջոցառումը։Այս անգամ անգամ միջոցառումը սպորտային էր։ «Սպորտլանդիա » մարզական մրցույթ - միջոցառմանը մասնակցեցին առաջին կուրսի ուսանողները։ Միջոցառումը անցավ շատ հետաքրքրիր և ուրախ։
04.05.2017թ.
ԵԹԱՊ քոլեջի ֆուտբոլային թիմը ընկերական խաղ ունեցավ հ.144 դպրոցի ֆուտբոլային թիմի հետ: Խաղը հիշարժան էր ու տպավորիչ: Խաղի արդյունքում հաղթանակ տարան ԵԹԱՊՔ-եցիները 8:5 հաշվով: Շնորհակալություն գեղեցիկ խաղի համար:
Այսօր ԵԹԱ պետական քոլեջում հյուրընկալվել էին ԱԻՆ-ականները: Այդ առիթով քոլեջի ուսանողները զինղեկի ` պրն. Բադասյանի գլխավորությամբ, կազմակերպել էին միջոցառում՝ ներկաներին ցույց տալու համար իրենց պատրաստվածությունն ու իմացությունը արտակարգ իրավիճակների վերաբերյալ:
ԵԹԱ պետական քոլեջում մեկնարկել է անգլերենի առարկայական օլիմպիադան:
21.04.2017թ.
ԵԹԱՊ քոլեջի 1-ին կուրսի ուսանողները իրենց կուրսղեկների գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915թ.-ի զոհերի հիշատակին: Նրանք նաև ներկա գտնվեցին «Ազգ-Բանակ» ցուցահանդեսին
Երևանի Պետական Տեխնոլոգիական Քոլեջում տեղի ունեցավ շախմատի միջքոլեջային մրցաշար, որին մասնակցեցին նաև ԵԹԱՊ քոլեջի Էկ. II և Հ.ծ. III կուրսի ուսանողներ ` Խումարյան Զալիկոն և Մուսիկյան Վլադիմիրը: Նրանք ցուցադրեցին գեղեցիկ խաղ: Շնորհակալություն ենք հայտնում ԵՊՏՔ-ին ջերմ ընդունելության, իսկ մասնակիցներին` լավ խաղ ցուցադրելու համար` ևս մեկ անգամ շնորհավորելով հաղթողներին:
17.04.2017
«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները ավարտեցին իրենց մասնագիտական պրակտիկան, որն անց էին կացնում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսրանի « Հաշվողական տեխնիկա » մասնագիտության ամբիոնում :
«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները ավարտեցին իրենց մասնագիտական պրակտիկան, որն անց էին կացնում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսրանի « Հաշվողական տեխնիկա » մասնագիտության ամբիոնում :
14.04.2017թ.
ԵԹԱՊ քոլեջի, «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության, 2-րդ և 3-րդ կուրսերի միջև անցկացվեց բիզնես-խաղ, որի նպատակն էր ցույց տալ ուսանողների գիտելիքները հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտության գծով, ինչպես նաև հաշվապահի կարևորությունը յուրաքանչյուր կազմակերպության ներսում:
Խաղի ընթացքում հանդես եկան 2 կազմակերպություններ` հաշվ. հաշվառման ու աուդիտի ծառայություններ մատուցող և պատվիրատու: Կողմերի միջև կնքվեց պայմանագիր, տրվեցին հաշվապահական ձևակերպումներ կատարած գործունեության վերաբերյալ: Շնորհակալություն ուսանողներին և ամբիոնի դասախոսներին գեղեցիկ խաղ ցուցադրելու համար:
ԵԹԱՊՔ-ում այսպես են նշում յուրաքանչյուր տոն: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին այդ գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Հարգանքներով` ուս. խորհուրդ
15.03.2017թ.
ԵԹԱՊՔ-ում տեղի ունեցավ հանդիպում Շենգավիթ վարչական շրջանի《Ինգո Արմենիա》ապահովագրական ընկերության և Ագ. 2-րդ, Էկ. 3-րդ, Ագ. 3-րդ կուրսի ուսանողների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, ինչպես նաև ընկերության պատասխանատուն առաջարկեց 5 օրյա աշխատանքային կուրսեր, որի արդյունքում ուսանողներից յուրաքանչյուրը կարող է աշխատանքի անցնել վերոհիշյալ ընկերությունում:
14.02.2017թ.
ԵԹԱՊ քոլեջում սիրո տոնն է....
Փետրվարի 14-ին ժամը 12:10 սիրով սպասում ենք ձեզ կայանալիք միջոցառմանը:
Հարգանքներով` ուս. խորհուրդ
Հարգանքներով` ուս. խորհուրդ
19,12,2016թ.
ԵԹԱՊ քոլեջի ուսանողական խորհուրդը սիրով շնորհավորում է բոլորի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը` մաղթելով նոր տարում բազում հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
Հարգանքներով` ուս. խորհուրդ
25.11.2016թ.
Օքրո Օքրոյանի անվան գրադարանում աշնան վերջին շունչն էր...
Այդ առիթով ԵԹԱՊ քոլեջի ուսանողները Տիկին Միքայելյանի գլխավորությամբ կազմակերպել էին 《Տերյանական աշուն》 միջոցառումը: Այն հուզել էր ներկաներին:
Հարգանքներով ուս. խորհրդի նախագահ` Քրիստինա Բադալյան
17.11.2016թ.
Դու ուսանող ես, և դա հրաշալի է...
ԵԹԱՊ քոլեջում մեծ շուքով նշվեց ուսանողի տոնը: Տոնի առթիվ քոլեջի ուսանողությունը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էր Սովետաշենի զինվորական զորամասը, ՃՇՀՀ ՄԿԿ քոլոջը: Ուսանողներին տրվեցին պատվոգրարեր, շնորհակալագրեր իրենց կատարած աշխատանքների համար:
Ամփոփելով` ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլոր ուսանողներին այդ հրաշալի տոնի կապակցությամբ:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍԱՆՈՂ !!!


















No comments:
Post a Comment