Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը (Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկում) ստեղծվել է 1929թ. Լենինականում՝ տեղի տեքստիլ ֆաբրիկայի համար կադրեր պատրաստելու նպատակով, հետագայում տեղափոխվել է Երևան, Գլինկայի 2 հասցե, որտեղ գործում է առ այսօր: Քոլեջն ապահովված է հարուստ նյութատեխնիկական բազայով: Մասնագիտությունների ցանկն անընդհատ թարմացվում է՝ համապատասխանեցվելով ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին: Ուսուցման ձևերը՝ առկա (ստացիոնար), հեռակա: Պետպատվերով բարձր առաջադիմությամբ սովորողները ստանում են կրթաթոշակ: Քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ: Ընդունելությունը կատարվում է հիմնական ընդհանուր (9-ամյա)* և միջնակարգ լրիվ (12-ամյա) կրթության հիման վրա, անվճար և վճարովի տեղերում: Բարձր առաջադիմությամբ շրջանավարտները կարող են ուսումը շարունակել պետական և հավատարմագրված բուհերում՝ առանց ընդունելության քննությունների, համապատասխան մասնագիտությունների հեռակա ուսուցման երկրորդ կուրսից: Լավագույն շրջանավարտներին քոլեջը տեղավորում է աշխատանքի: Բոլոր մասնագիտությունների գծով, բացի «Հագուստի մոդելավորում և նախագծում» և «Դիզայն (ըստ ճյուղերի)» մասնագիտություններից, ընդունելությունը կատարվում է առանց քննությունների՝ ատեստատի (վկայականի) գնահատականների հիման վրա: Մոդելյորները ընդունելության քննություն են հանձնում գծանկարից, իսկ դիզայներները՝ գծանկար, գունանկար, կոմպոզիցիա առարկաներից:

ամենալավ քոլեջներից մեկը)) ` ամենալավ աշխատակազմով և տված գիտելիքով)
ReplyDeleteՄեր լավ ուսանողուհի ապրես շատ.:*
Delete